Երևան`   +14 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.

Սիցիլիայում կարելի է մեկ եվրոյով տուն գնել

795
Շաբաթ, 30 նոյեմբերի, 2019 թ., 15:40
Սիցիլիայում կարելի է մեկ եվրոյով տուն գնել

Սիցիլիայի Բիվոնա փոքրիկ քաղաքում կարելի է տուն գնել մեկ եվրոյով: Այս կերպ տեղական իշխանությունները ցանկանում են ավելացնել բնակիչների թիվը, գրում է The Sun-ը:

Այսօր Բիվոնայում ապրում է մոտ չորս հազար մարդ՝ երկու անգամ քիչ, քան 40 տարի առաջ: Վաճառքի հանված շինությունների մի մասը լավ վիճակում է, բայց կան նաև վերակառուցման կարիք ունեցողներ: Նշվում է, որ մեկ եվրոյի դիմաց գնված տունը կարող է վերածվել ռեստորանի, խանութի կամ հյուրանոցի: Այս դեպքում գնորդը վերանորոգման համար պետք է ներդնի մոտ 2500 եվրո: