Նավթի համաշխարհային գներն անկում են ապրում
![]() Նավթի համաշխարհային գներն անկում են ապրում՝ ԱՄՆ-ում նավթի աճող պաշարների լուրից հետո, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը։ Նախօրեին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ում նավթի արտահանումը հասել է նոր ռեկորդի՝ օրական 12,9 միլիոն բարել: AxiTrader ընկերության վերլուծաբանների տվյալների համաձայն, Վաշինգթոնի և Պեկինի միջև առևտրային բանակցությունների ընթացքի մասին լուրերը շուտով կազդեն նավթի համաշխարհային գների վրա։ Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց Հոնկոնգի Մարդու իրավունքների և ժողովրդավարության մասին օրինագիծը՝ ի պաշտպանություն ցուցարարների: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները նվազել են 0,18 դոլարով (0,28%) և կազմել 63,88 դոլար մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթի ֆյուչերսները հունվարին Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել են 0.24 դոլարով (0,41%) և կազմել մեկ բարելի դիմաց 57,87 դոլար: Չորեքշաբթի ԱՄՆ էներգետիկայի նախարարության կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ նախորդ շաբաթվա ընթացքում երկրում նավթի պաշարներն աճել են 1.572 միլիոն բարելով, բենզինը՝ 5.132 միլիոն բարելով և նավթի թորումը՝ 725 հազար բարելով: S&P Global Platts ընկերության հարցումները ցույց են տալիս, որ համաձայն կանխատեսումների՝ նավթի պահանջարկը կնվազի օրական 600 հազար բարելով, բենզինի պաշարները կավելանան՝ 1,6 միլիոն բարելով և նավթի թորումը՝ 1,7 միլիոն բարելով: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
