Երևան`   +5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.

Շքեղ առանձնատների գույքահարկը 8 անգամ կբարձրանա. «Ժողովուրդ»

343
Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2019 թ., 09:30
Շքեղ առանձնատների գույքահարկը 8 անգամ կբարձրանա. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ 2021-ից շքեղ առանձնատների գույքահարկը 8 անգամ կբարձրանա: Կադաստրի պետական կոմիտեի նախագահի ԺՊ Արամ Կարախանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ բացառիկ զրույցում տեղեկացրել է նաև, որ քաղաքացիների համար, որոնք, օրինակ, 1-2 սենյականոց բնակարաններում են ապրում, ավելացումն աննշան կլինի:

«ԱԺ երկրորդ ընթերցմամբ ընդունվել է ոչ թե գույքահարկի մասին իրավական ակտ, այլ կադաստրային արժեքը շուկայականին մոտարկելու մասին օրենքը»,- ասել է Կանախանյանը՝ պարզաբանելով, որ կադաստրային արժեքի հիման վրա է հաշվարկվելու և Հարկային օրենսգրքով սահմանվելու գույքահարկի դրույքաչափը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: