Յուրի Խաչատուրովի որդին փոշմանել է․ նա կրկին դատի է տվել Սուրիկ Խաչատրյանին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է․ «ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդու և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամների ջրերը կրկին մեկ առվով չեն հոսել: Գրել էինք, որ Իգոր Խաչատուրովը անհասկանալի պատճառներով 9 ամիս անց հրաժարվել էր Սյունիքի նախկին մարզպետի դեմ ներկայացրած դատական հայցից, սակայն կրկին փոշմանել է և դիմել է դատարան նույն պահանջով: Ինչպես հայտնի է, 2018 թվականի հոկտեմբերի 8-ին ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը, դատի էր տվել Սյունիքի նախկին մարզպետ, իր հարևան Սուրիկ Խաչատրյանին և նրա կնոջը՝ Լորետա Բարսեղյանին: Հայցվոր Իգոր Խաչատուրովը պահանջում էր պարտավորեցնել պատասխանողին ինքնակամ քանդել կառույցը և դրանով զբաղեցված հողատարածքը նախկին վիճակին բերելու աշխատանքներին չխոչընդոտել: Ու թեև մեզ հետ զրույցում Խաչատրյանների փաստաբան Մարտին Զիլֆուղարյանը վստահեցրել էր, որ ոչ մի ապօրինի բան չկա, այնուամենայնիվ Յուրի Խաչատուրովի տղան՝ Իգոր Խաչատուրովը, հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ պնդելով, որ շինության մի մասն իր հողատարածքի վրա է կառուցվել»: Մանրամասները՝ թերթի համարում: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24