Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«ԱԽ-ն չպետք է կլուբի կարգավիճակ ունենա». Կարպիս Փաշոյան

325
Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 թ., 23:45
«ԱԽ-ն չպետք է կլուբի կարգավիճակ ունենա». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեռևս մարտին գրել էի, որ ԱԽ կազմը պետք է ընդլայնվի, քանի որ տարակուսանք է առաջացնում այն փաստը, որ պառլամենտական պետության Անվտանգության խորհրդում պառլամենտը գոնե մեկ ներկայացուցիչ չունի։ Կոնկրետ գաղափարը հետևյալն էր․ ԱԽ կազմում պետք է պարտադիր ընդգրկվեն ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը և փոխնագահներից որևէ մեկը (ցանկալի է՝ ընդդիմադիր), մեկական ներկայացուցիչներ ընդդիմադիր խմբակցություններից (նույնիսկ առաջարկել եմ խմբակցությունները առաջադրեն իրենց թեկնածուներին և քվեարկության միջոցով ընտրեն)։
Խնդիրն այն է, որ ԱԽ-ն չպետք է կլուբի կարգավիճակ ունենա, որտեղ հավաքվում են միայն վարչապետն ու իր ենթակայության տակ գտնվող իրավապահները»: