«Կապիտալը ՀՀ-ից գնո՞ւմ է, ի՞նչ է կատարվում». պատգամավորը՝ նախարարին
![]() «Սա ի՞նչ է նշանակում, կապիտալը ՀՀ-ից գնո՞ւմ է, թե՞ ինչ է կատարվում: Սա աննախադեպ է, անցած բոլոր տարիներին նման դեպք չի եղել». նոյեմբերի 14-ին ԱԺ նիստում, վկայակոչելով վիճակագրական տվյալները, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին դիմեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նշենք, որ ըստ պաշտոնապես ներկայացված վիճակագրության, 2019թ. հունվար-հունիսին տնտեսության իրական հատվածում ներհոսքն ու արտահոսքը համապատասխանաբար 152 և 144 միլիարդ դրամ են եղել: Տարբերությունը 7,8 միլիարդ դրամ է կամ 15 միլիոն դոլար: Նախարար Տ.Խաչատրյանը համեմատությունը ճիշտ չհամարեց: «Դուք 6 ամսվա թվեր եք համեմատում, փորձում եք շատ կարճ ժամանակահատվածի վերաբերյալ եզրահանգումների գալ: Կարճաժամկետում եզրակացություններ պետք չէ անել, եկեք սպասենք՝ տարին ավարտվի»,- ասաց նախարարը: Նա պնդեց, որ տարեվերջին այլ պատկեր ենք ունենալու: Այդ պնդման հետ անհամաձայնություն հայտնեց Մ. Մելքումյանը՝ իր հերթին նշելով, որ թռիչքային աճ չենք ունենա: Այն հարցին, թե որո՞նք են այն մեխանիզմները, որոնցով ՀՀ-ում ներդրողը պետք է ներդրում կատարի, նախարարն ասաց, որ այդ նպատակով ձևավորվել է ներդրումների աջակցման կենտրոն: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
