Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Լինդսի Գրեհեմն 99 սենատորի զրկել է Հայոց ցեղասպանության հարցով քվեարկելու իրավունքից»․ ԱՄՆ Հայ դատ

1017
Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 թ., 12:20
«Լինդսի Գրեհեմն 99 սենատորի զրկել է Հայոց ցեղասպանության հարցով քվեարկելու իրավունքից»․ ԱՄՆ Հայ դատ

Ինչպես հայտնել էինք, ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ և սենատոր Լինդսի Գրեհեմն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ «Ես քիչ առաջ հանդիպեցի Էրդողանի և Թրամփի հետ: Հուսով եմ, որ Հայաստանն ու Թուրքիան միասին կկարողանան լուծել այս խնդիրը»,- հայտարարել է սենատորը: Նա նաև հավելել է, որ սենատորները «չպետք է ծաղկեցնեն կամ փորձեն վերաշարադրել պատմությունը»:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) դատապարտել է սենատորի այս որոշումը: ANCA-ն նշել է, որ իր դիրքորոշումը հայտնելով՝ Լինդսի Գրեհեմը 99 սենատորի զրկել է Հայոց ցեղասպանության հարցում քվեարկելու իրավունքից: