Ընտանեկան ՊԵԿ. Հայր ու որդի իրենցով են արել Գեղարքունիքի հարկայինը. «Ժամանակ»
![]() «Ժամանակ»-ը գրում է. «Հայր և որդի Խոստեղյաններն իրենցով են արել Գեղարքունիքի հարկայինը։ Հայրը՝ Սիմակ Խոստեղյանը, երկար տարիներ եղել է Գեղարքունիքի հարկայինի պետը։ Ներկայումս նա նույն հարկայինում զբաղեցնում է սպասարկման բաժնի պետի պաշտոնը։ Օրերս էլ նրա որդին՝ Սասուն Խոստեղյանը, նշանակվել է Գեղարքունիքի հարկայինի պետի տեղակալ։ Խոստեղյանը հին գել է, ինչպես ասում է ժողովուրդը։ Ասում են՝ հարկայինի պետ եղած ժամանակ մարզի բոլոր հարկատուների, տնտեսվարողների հետ լեզու էր գտել. նրանք մուծվում էին, ինքը աչք էր փակում։ Ինչպես երևում է՝ Պետական եկամուտների կոմիտեն աստիճանաբար վերածվում է Պետական եկամուտների ընտանիքի։ Այս կառույցում որոշ բարձրաստիճան պաշտոնյաների գերդաստանով աշխատելու մասին բազմիցս ենք գրել։ Վատագույն ավանդույթները, սակայն, շարունակվում են»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
