Երևանի կենդանաբանական այգում նշել են Թայֆուն գետաձիու տարեդարձը
1429
Կիրակի, 10 նոյեմբերի, 2019 թ., 23:40
![]() Այսօր Երևանի կենդանաբանական այգու բնակիչ Թայֆուն գետաձին դարձավ 11 տարեկան: Այգու աշխատակիցները հատուկ անակնկալ են պատրաստել Թայֆունի համար: «Մեր գետաձիու 11-ամյակը նշվել է մեծ խանդավառությամբ ու ջերմությամբ լի մթնոլորտում: Այգու հոգատար թիմը, և հատկապես՝ Թայֆունի խնամող Ալլան, ջանք ու եռանդ չեն խնայում կենդանու ամեն օրը բարեկեցիկ դարձնելու համար, իսկ այս յուրահատուկ օրը՝ նաև տոնական: Բայց պատահական չէ նաև, որ հենց Ալլան է զբաղվում Թայֆունի խնամքով. նրանք երկուսն էլ ծնվել են նույն օրը՝ նոյեմբերի 10-ին: Արդեն մի քանի տարի է, ինչ Այգում այդ օրը երկու տարեդարձ է տոնվում: Դե ինչ, շնորհավորենք Թայֆունի և նրա սիրելի խնամող Ալլայի տարեդարձը՝ ամենաջերմ մաղթանքներով»,- գրված է կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջում: ![]() ![]() ![]() ![]() |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48




