Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 09 մայիսի, 2024 թ.

Եվս 4 երկիր երկարաձգել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

826
Երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2019 թ., 11:20
Եվս 4 երկիր երկարաձգել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Ալբանիան, Նորվեգիան, Ուկրաինան և Չեռնոգորիան միացել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու որոշմանը: Այս մասին հայտնում է ԵՄ Խորհրդի կայքը:

Պատժամիջոցների երկարաձգումը կկազմի 6 ամիս՝ մինչև 2020 թվականի մարտի 15-ը: Պատժամիջոցների տակ են հայտնվել Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող 170 և իրավաբանական 44 անձ, ովքեր, ըստ ԵՄ, սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը:

Մոսկվայի դեմ առաջին պատժամիջոցները սահմանվեցին 2014 թվականի փետրվարի 20-ին, երբ Ռուսաստանը Ղրիմը միացրեց իրեն: Կիևը, ԱՄՆ-ն և արևմտյան մի շարք երկրներ թերակղզու միացումը համարեցին բռնակցում: