Երևան`   +1 °C
Այսօր`   Կիրակի, 17 նոյեմբերի, 2019 թ.

ՊԵԿ նախագահը չգիտի «Գազպրոմ Արմենիայի» հարկերի նվազման պատճառը

138
Երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2019 թ., 16:25
ՊԵԿ նախագահը չգիտի «Գազպրոմ Արմենիայի» հարկերի նվազման պատճառը

«Ես չգիտեմ՝ ինչու են «Գազպրոմ Արմենիայի» հարկերը նվազել: Մենք չունենք նաև գործիքակազմ, որ նրանց ցուցանիշների նկատմամբ վերլուծություն անենք». նոյեմբերի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ ի պատասխան այն հարցի, թե ինչո՞ւ են նվազել գազամատակարար ընկերության վճարած հարկերը:
Հիշեցենք, որ 1000 հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիան» երրորդ տեղում է՝ նախորդ տարիների ավանդական երկրորդի փոխարեն:
Դ.Անանյանը խորհուրդ տվեց ուսումնասիրել ընկերության ֆինանսական հաշվետվությունը և այնտեղ գտնել հարցի պատասխանը: «Չի կարելի վերցնել 2 տարբեր ժամանակահատվածների կոնկրետ հարկ վճարողի միայն վճարած հարկերի ցուցանիշների համադրությունն ու դատողություններ անել: Հարկ վճարողն ունի բիզնեսի կազմակերպման և իրականացման նրբություններ»,- նշեց երկրի գլխավոր հարկահավաքը: Նա հնարավոր համարեց, որ ընկերության վճարած հարկերի ծավալի վրա ազդել են բիզնեսում տեղի ունեցած փոփոխությունները: