Երևան`   +1 °C
Այսօր`   Կիրակի, 17 նոյեմբերի, 2019 թ.

«ՀԴՄ-ի ազդեցությունը տնտեսական հեղափոխության վրա այդքան էլ էական չէ». ՊԵԿ նախագահ

130
Երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2019 թ., 15:20
«ՀԴՄ-ի ազդեցությունը տնտեսական հեղափոխության վրա այդքան էլ էական չէ». ՊԵԿ նախագահ

«ՀԴՄ-ի՝ չլինելու բացասական ազդեցությունը տնտեսական հեղափոխությանը ոչ էական է, որովհետև ցանկացած տնտեսական գործունեություն կարելի է իրականացնել առանց ՀԴՄ-ի՝ այսօրվա գործող հաշվարկային փաստաթղթեի գործուղմամբ: Բացառություն են կազմում միայն կանխիկ գործարքներով աշխատողները». նոյեմբերի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա առաջին խմբաքանակի ներկրման ժամկետ նշեց դեկտեմբերը (ավելի վաղ նոյեմբեր էր նշվել):

Լրագրողների հարցին, թե այս անգամ ժամկետի ուշացման պատճառն ու մեղավորն ո՞վ է կամ ի՞նչը, Դ.Անանյան ասաց, թե գործարարները սխալ հաշվարկ էին կատարել: Նրանք հաշվի չէին առել, որ ՀԴՄ ներկրելն ուղղակի այն ձեռք բերելու և վաճառելու գործառույթ չէ: Դա ավելի խորքային ու համապարփակ գործունեություն է, որը, ըստ ՊԵԿ նախագահի, նրանք հաշվի չէին առել, իրենք էլ հանրությանն էին ներկայացրել գործարարների մատնանշած ժամկետը: