Ֆուտբոլի ֆեդերացիայում ստուգումների արդյունքում քրեական գործ է հարուցվել
![]() Ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչությունն անցյալ շաբաթ ուսումնասիրություն էր իրականացրում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում և նյութեր էր նախապատրաստում ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստով։ Նախապատրաստված նյութերով արդեն հարուցվել է քրեական գործ։ Այդ մասին «Փաստերի ստուգման հարթակին» տեղեկացրել են ոստիկանության լրատվական ծառայությունից։ Fip.am-ը հոկտեմբերի 12-ին «Ռուբեն Հայրապետյանի ընկերությունը՝ ֆուտբոլի ակադեմիաների կառուցապատող» վերնագրով հետաքննություն էր հրապարակել, որում պարզել էր, որ Հայաստանում գործող ֆուտբոլի բոլոր ակադեմիաները կառուցվել են մեկ ընկերության՝ «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի կողմից, որի բաժնեմասերը պատկանում են ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին։ Ոստիկանությունից հայտնեցին, որ քրեական գործն ուղարկվել է Պետական եկամուտների քննչական վարչություն, որտեղից Fip.am-ին տեղեկացրեցին, որ ՊԵԿ քննչականը դեռևս նման գործ չի ստացել։ Քրեական գործի հարուցման մասին դեռ տեղյակ չեն նաև ֆուտբոլի ֆեդերացիայում։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
