Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Ոգևորությունը կա՞, թե՞ իջել ա». Մելքումյանը՝ Ջանջուղազյանին

346
Երկուշաբթի, 28 հոկտեմբերի, 2019 թ., 11:50
«Ոգևորությունը կա՞, թե՞ իջել ա». Մելքումյանը՝ Ջանջուղազյանին

«Հեղափոխությունից հետո տեսանք, որ աշխարհի հայությունը գալիս էր Հայաստան՝ ներդրումներ անելու: Էդ ոգևորությունն էս փուլում կա՞, թե՞ իջել ա: Բոլոր հնարավորությունները կան, ինչ օրենք պետք ա, անց եք կացնում, ու մեկ էլ ասում եք՝ դեռ պիտի հարմարվեն»,- Բյուջե 2020-ի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, հարց հնչեցրեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Չափազանցված է, որ՝ ինչ ուզենանք, կանցկացնենք: Ներդրումը ենթադրում է, որ ներդրողը պետք է ներդրված տեղից արդյունք ունենա, բայց դա չենք քննարկում: Իսկ ներդրում հնարավոր է միայն հաշվարկների, միջավայրն ամբողջությամբ ընկալելու արդյունքում»,- արձագանքեց նախարարը: