ՀԾԿՀ նախագահը՝ գազի սակագնի փոփոխման մասին
![]() «Գազի սակագնի փոփոխության հայտը ներկայացնելուց հետո Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովն ունի 80 աշխատանքային օր՝ այն նայելու համար, այնուհետև որոշումն ընդունելուց հետո, սակագները ուժի մեջ են մտնում 30 օր հետո. դա նոր օրենքի պահանջն է»,- այսօր, Բարձրավոլտ էլեկտրացանցեր ՓԲԸ-ի «Հաղթանակ» ենթակայանի բացման արարողության ժամանակ, լրագրողների հետ զրույցում, նշեց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը: Հարցին՝ մինչև տարվա վերջ գազի գնի բարձրացման մասին կարո՞ղ է խոսք լինել, ասաց, որ դա կախված է նրանից, թե ինչ պայմանավորվածություն կունենանք. «Որովհետև մենք այսօր բանակցում ենք ավելի երկարաժամկետ քաղաքականություն ունենալու համար: Եթե պետք է գնանք մեկ տարվա սակագնի վերանայման, դա պետք է լինի հայտի ուսումնասիրության արդյունքում: Քանի որ արդեն նոյեմբերն է մոտենում, այս տարի չենք կարող նոր գին ունենալ»,-հավելեց ՀԾԿՀ նախագահը՝ նշելով, որ խոսքը 5-10 տարի ժամկետի մասին է: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
