«Շատ «մխիթարական» է պարոն Ավինյանի ասածը». Հրանուշ Խառատյան
![]() Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամուլսարը հանքասար չի դառնալու. Թիֆլիսում հանդիպումների ժամանակ «Տիգրան Ավինյանը նաև նկատել է, որ Հայաստանի «այլ հանքերում իրավիճակը շատ ավելի վատթար է, քան դեռևս չբացված Ամուլսարի հանքում»»: Շատ «մխիթարական» է պարոն Ավինյանի ասածը՝ եթե շատ վատ վիճակում գտնվող հանքեր կան, Ամուլսարը չի խանգարի: Ո՞ւմ չի խանգարի, Երևանում ապրողների՞ն: Իսկ վայոցձորցիների՞ն: Քաղցկեղի համար մի հանքով ավել, մեկով պակաս՝ ինչ տարբերությո՞ւն: Ասենք՝ կավելանան մի հազար մարդով, մի հազար երեխա էլ չի ծնվի, մի հազար մարդ էլ պակաս կգնա Ջերմուկի առողջարանները, գյուղացիներն էլ մի քիչ պակաս հավ, ձու, միս, կաթնամթերք, միրգ կվաճառեն, արժի՞ դրա համար աղմուկ բարձրացնել: Ամուլսարը հանքասար չի դառնալու: Արդեն հաշվեք՝ որքան օգուտ կլինի՝ մի հազար մարդ չի ծանրանա առողջապահական համակարգի և իրենց ընտանիքների վրա, երեխաներ կծնվեն, առողջարանները կշարունակեն նորմալ աշխատել, ահագին մթերք մաքուր կմնա, ճանապարհներն էլ արդեն սարքել են, մթերքի շուկան կընդլայնվի, ջրերի աղտոտվելու վտանգը կպակասի: Ամուլսարը հանքասար չի դառնալու: Իսկ Ամուլսարը հանքասար դարձնելու դեմ արշավին միանալու իմ պատվիրատուն «Լիդիանն» է և «Լիդիանի» թիկունքին կանգնած Բնապահպանության նախարարությունը»: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
