«Կարո՞ղ է արդյոք Լիդիան Ինթերնեշնլը Հայաստանի կառավարությանը ստիպել հրաժարվել Ամուլսարից»․ ՀԲՃ
![]() ՀԲՃ-ն ներկայացրել է չեխ իրավագետ Մարտին Մադեյի վերլուծությունը՝ Ամուլսարի հարցով միջազգային արբիտրաժային խնդիրների մասին: «Այն բանից հետո, երբ 2018թ․ հուլիսից ի վեր տեղի բնակիչներն, առանց կառավարության միջամտության, շրջափակեցին դեպի Ամուլսար տանող ճանապարհները և խոչընդոտեցին Լիդիան Ինթերնեշնլ ՍՊԸ-ի (այսուհետ՝ Լիդիան Ինթերնեշնլ) հանքարդյունաբերական գործունեությունը, 2019թ․ մարտի 11-ին վերջինս հայտարարեց, որ իր դուստր ընկերությունների՝ Lydian U.K. Corporation Limited-ի (Լիդիան Մեծ Բրիտանիա) և Lydian Canada Ventures Corporation-ի (Լիդիան Կանադա) միջոցով պաշտոնական ծանուցում է ներկայացրել ՀՀ կառավարությանը վեճի առկայության մասին: Այսպիսով, Լիդիանը հայտարարեց Հայաստանին դատի տալու իր մտադրության մասին, եթե Հայաստանը չկատարեր Մեծ Բրիտանիայի և Կանադայի հետ երկկողմ ներդրումային համաձայնագրերով ենթադրվող իր պարտավորությունները: Սույն հոդվածի հեղինակ, չեխ իրավագետ Մարտին Մադեյի նպատակն է վերլուծել «Լիդիան Մեծ Բրիտանիա» և «Լիդիան Կանադա» ընկերությունների հնարավոր հայցերի բնույթը: Լիդիան Ինթերնեշնլի՝ ներդրումային պայմանագրերով ընդդատություն ապահովելու սխեման Այժմ, եթե Լիդիան Ինթերնեշնլը որոշել է միջազգային արբիտրաժն օգտագործել Հայաստանի Հանրապետության դեմ, այն չէր կարող ներկայանալ որպես ընկերություն Ջերսիից (քանի որ չկա միջազգային համաձայնագիր) կամ Երևանից (քանի որ հայցվորի երկիրը չի կարող ծրագրի իրականացման երկիրը լինել): Այն ստիպված պետք է հայց ներկայացներ որպես ԱՄՆ-ում գրանցված ընկերություն և արբիտրաժի պայմաններն էլ կսահմանվեին ըստ ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտանության համաձայնագրի (կնքված 1992թ-ին, որն ուժի մեջ է 1996թ-ից): Սակայն ինչպես նշված է համաձայնագրին կից փաստաթղթում, Հայաստանը պահպանում է իր իրավունքը փոփոխելու ԱՄՆ բիզնեսների հանդեպ իր պարտավորությունը՝ մասնավորապես բնական ռեսուրսների ոլորտում ներդրումների հանդեպ: Հետևաբար, Լիդիան Ինթերնեշնլը Հայաստանում իր գործունեության հենց սկզբից չէր կարող հիմնվել Հայաստանի կառավարության կողմից իր ներդրումների պաշտպանության դրույթի վրա՝ բացի այն պաշտպանությունից, որը առկա է տեղական բիզնեսների համար: 2018թ․ օգոստոսին Լիդիան Ինթերնեշնլը հիմնադրել է երկու դուստր ձեռնարկություն՝ մեկը Մեծ Բրիտանիայում, մյուսը՝ Կանադայում, որոնց սեփականատերն ամբողջությամբ՝ 100% մասնաբաժնով, հենց ինքն է՝ Լիդիան Ինթերնեշնլը։ Այնպես է ստացվել, որ Մեծ Բրիտանիան և Կանադան այն եզակի երկրներից են, որոնց հետ Հայաստանն ունի երկկողմ ներդրումային համաձայնագրեր, որոնց մեջ, սակայն, հանքարդյունաբերական գործունեության համար բացառություններ նախատեսված չեն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լիդիան Ինթերնեշնլ-ն իր գործունեությունը ծավալում է Հայաստանում եւ Վրաստանում, նոր ընկերություններ հիմնելու այլ ակնհայտ պատճառ, քան միջազգային արբիտրաժի ընդդատությունն ապահովելու շարժառիթն է, չկա։ Նմանօրինակ վարքը, սակայն, հստակորեն խախտում է միջազգային արբիտրաժի ընթացակարգային կանոնները: Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնը (ՆՎԼՄԿ) «Phoenix Action Ltd.-ն ընդդեմ Չեխիայի Հանրապետության» գործում (Ic sin գործ N. Aiss/06/5, Award, 15 2009թ․ ապրիլ) գտել է, որ ՆՎԼՄԿ-ի ընդդատությունը չի գործում, եթե հայցվորը ստեղծում է իրավական պատրանք՝ միջազգային արբիտրաժային ընթացակարգի հասանելիությունն ապահովելու համար, որն ի սկզբանե չի ունեցել»: Ինչպես Լիդիան Ինթերնեշնլը, տվյալ դեպքում Phoenix Action Ltd-ն նույնպես փորձել էր շրջանցել դատավարական ընթացակարգի կանոնները՝ շինծու գործունեություն ցույց տալու միջոցով, սակայն չէր հասել հաջողության: Ֆինեքս-ի (Phoenix Award) գործով ընդունված որոշումը մեջբերվել է «Մոբիլ Քորփորեյշընը և մյուսները ընդդեմ Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության» գործում, որտեղ ՆՎԼՄԿ-ն հրաժարվել է լսել ներդրումների հետ կապված մի շարք վեճեր, որոնք նախորդել էին հայցվորների կորպորատիվ վերակազմավորումներին՝ իրականացված Նիդեռլանդների և Վենեսուելայի միջև կնքված փոխադարձ ներդրումային համաձայնագրի պաշտպանությունից օգտվելու նպատակով:[1] Ներդրումային համաձայնագրի հիմքով գործող դատարանը, հետևաբար, չի ունենա ratione temporis ընդդատություն, երբ ներդրումային համաձայնագրով չպաշտպանված ներդրողը վերակազմավորում է իր ներդրումը, որպեսզի ընկնի պաշտպանության շրջանակի մեջ այն տարեթվից հետո, երբ տեղի է ունեցել ընդունող պետության հետ վեճ հանդիսացող գործողությունը[2]: Լիդիան Ինթերնեշնլի դեպքն է՛լ ավելի պարզորոշ է, քանի որ նրա դուստր ընկերությունները նույնիսկ չեն փորձել ձևացնել, որ ներդրում են արել Հայաստանում: Այս վերլուծությունը եզրակացնում է, որ Լիդիան Ինթերնեշնլի գործողությունը կձախողվի արդեն իսկ ընթացակարգային հիմունքներով: Ստորև կներկայացնեմ, որ բովանդակային հիմքով նույնպես նման հայցը ենթակա է ծախողման։ Լիդիան ինթերնեշնլի ներդրումները ներդրումային համաձայնագրերով պաշտպանության ներքո չեն գտնվում Այժմ, եթե Հայաստանի կառավարությունն ինքն է որոշում իր քաղաքացիներին ու բնության ժառանգությունը վտանգել հանքարդյունաբերական գործունեության պատճառով, միջազգային կոնվենցիաների համապատասխան մարմինները կարող են դա համարել իբրև միջազգային իրավունքի խախտում, որի հիմքով պետությունը կարող է ենթակա լինել տույժերի և իրավական ու քաղաքական պատասխանատվության այլ տեսակների։ Այդուհանդերձ, պետության սուվերեն իրավունքը կլինի շարունակել հանքարդյունաբերական գործունեությունը։ Լիդիան Ինթերնեշնլը չունի՛ նման արտոնություն։ Համաձայն Կանադայի և Հայաստանի միջև կնքված ներդրումային երկկողմ համաձայնագրի Հոդված 1 (f) կետի, ««ներդրում» է համարվում երրորդ պետության ներդրողի միջոցով ուղղակիորեն կամ անուղղակիորեն տիրապետվող կամ վերահսկվող ցանկացած տեսակի ակտիվ […] վերջինիս օրենսդրության համաձայն»։ Սրանից հետևում է, որ Լիդիան Ինթերնեշնլի ներդրումները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը։ Համաձայն ՀՀ Սահմանադրության Հոդված 5-ի՝ միջազգային պայմանագրերը ՀՀ իրավական համակարգի անօտարելի մասն են կազմում։ Լիդիան Ինթերնեշնլը (դրա ընկերությունները Միացյալ Թագավորությունում կամ Կանադայում) չեն կարող Հայաստանի դեմ պահանջներ ներկայացնել զուտ այն պատճառով, որ նրանց գործունեությունը խախտել է Հայաստանի բնակիչների իրավունքները և Հայաստանի միջազգային պարտավորություններով պաշտպանության ներքո այլ արժեքներ։ Ի վերջո, չկա ո՛չ տրամաբանական, ո՛չ էլ իրավական պատճառ պնդելու, թե Հայաստանի Հանրապետությունը կամ իր քաղաքացիները պետք է սպասեն, որ Լիդիան Ինթերնեշնլը հանքարդյունաբերական գործունեությամբ վերը նշված վնասը հասցնի և միայն դրանից հետո հիշեն, որ Հայաստանն ունի միջամտելու պարտականություն։ Որպես եզրահանգում, ինչպես նկարագրվեց վերը, ներկա հանգամանքներում Լիդիան ՄԹ և Լիդիան Կանադական ընկերությունների կողմից Կանադայի և ՄԹ հետ կնքված ներդրումային համաձայնագրերի շրջանակներում արբիտրաժային հայցերը հաջողությամբ չեն պսակվի, քանի որ․ Ներդրումային վեճերի լուծման կենտրոնը (ներդրումային արբիտրաժը) չի ունենա ընդդատություն այն դեպքում, երբ ներդրողը չարաշահում է միջազգային արբիտրաժը, որպեսզի պաշտպանի իր ներդրումները՝ արհեստականորեն երրորդ երկրներում դուստր ընկերություններ գրանցելով, և |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
