Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ձեր հեղափոխությունը կիսատ կմնա, եթե առաջիկա ընտրությունները չանցկացվեն բացառապես համամասնական համակարգով». Արամ Մանուկյան

285
Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ., 14:35
«Ձեր հեղափոխությունը կիսատ կմնա, եթե առաջիկա ընտրությունները չանցկացվեն բացառապես համամասնական համակարգով». Արամ Մանուկյան

«Մի երկրում, որտեղ ՀՆԱ-ի 50 տոկոսը 15 ընտանիքների ձեռքերում է, և կա 35 տոկոս աղքատություն, այդպիսի երկրում կուսակցական լայն ժողովրդավարական համակարգ դժվար է ակնկալել: Ուստի՝ մեր խնդիրը պետք է լինի ոչ թե կուսակցական խնդիր ստեղծելը, այլ բարելավելը». հոկտեմբերի 18-ին ԱԺ ունկնդրումների ժամանակ հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:
Ըստ Մանուկյանի՝ պետք է հասնել դասական կուսակցական համակարգին:

«Ուզենք, թե չուզենք՝ ՀՀ-ում պետք է ձևավորվեն սոցիալիստներ, կոմունիստներ, ազատականներ, պահպանողականներ, որովհետև այս տիպի կուսակցություններն են, որ ունեն մոդել, մոտեցումներ, երկրի զարգացման իրենց տեսակետը»,- ասաց նա:

Մանուկյանի բանաձևմամբ՝ պետք է ընտրել ոչ թե անձանց, այլ կուսակցությանն ու դրա ծրագիրը: Դիմելով իշխող խորհրդարանական ուժին՝ Ա. Մանուկյանն ափսոսանք հայտնեց, որ «Իմ քայլին» չհաջողվեց անցնել բացառապես համամասնական ընտրություններ անցկացնելու տարբերակին: Նա հայտարարեց. «Ձեր հեղափոխությունը կիսատ կմնա, եթե առաջիկա ընտրությունները չանցկացվեն միանշանակ համամասնական համակարգով»: