Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Սա հանգեցնելու է Գյումրիում բիզնես ակտիվության աննախադեպ աճի». Արտակ Մանուկյան

310
Հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2019 թ., 20:20
«Սա հանգեցնելու է Գյումրիում բիզնես ակտիվության աննախադեպ աճի». Արտակ Մանուկյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գյումրու օդանավակայանի միջոցով, բյուջետային թռիչքների գաղափարի իրականացումն իրական ու շոշափելի քայլ է ոչ միայն գրավիչ գների (որի մասին խոսում են բոլորը), այլ նաև տարածքային համաչափ զարգացման առումով։ Համադրելով սա ավտոմաքսատան և այլ զարգացումների հետ կարծում եմ, որ սա հանգեցնելու է Գյումրիում նաև անշարժ գույքի գների, ինչպես նաև բիզնես ակտիվության աննախադեպ աճի․․․
Սա շատ կարևոր է, քանի որ ավանդաբար Շիրակի մարզը եղել է աղքատության ամենաբարձր մակարդակ ունեցող մարզը։ Հենց նման միջոցառումներն են խոսում համաչափ տարածքային զարգացման ու ներառականության ուղղությամբ կառավարության կողմից կատարվող գործնական քայլերի մասին․․․»: