«Սպորտլանդիա»՝ լսողության խանգարումներ ունեցող երեխաների մասնակցությամբ
![]() Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում հոկտեմբերի 15-ը սպորտային է եղել: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է «Սպորտլանդիա», որին մասնակցել են կրթահամալիրի 5-9-րդ դասարանների աշակերտները: Կրթահամալիրի տնօրեն Լուսինե Բաբայանը, ողջունելով նախաձեռնությունը, ընդգծել է, որ նման միջոցառումները չափազանց կարևոր են, ու նմանատիպ մրցումներում հաղթողներ և պարտվողներ չեն լինում: «Միջոցառումն ինքնին դրական լիցքեր ու տրամադրություն է հաղորդում, նպաստում է մասնակիցների սպորտային ունակությունների զարգացմանը»,- ասել է Լ. Բաբայանը: Կրթահամալիրի սաները ֆիզկուլտուրային-առողջարարական միջոցառմանը մասնակցել են երկու թիմով՝ «Արծիվներ» և «Բազեներ»: 6 մրցաձևերի պայքարում միավորների առավելությամբ հաղթել են «Արծիվները»: ԿԳՄՍ նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Սուրեն Պռազյանը մասնակից երկու թիմին էլ հանձնել է գավաթներ և նվերներ: «Բոլորին շնորհավորում եմ հաջողված օրվա կապակցությամբ: Մրցումներն իսկապես անցան լարված պայքարում: Շնորհակալություն եմ հայտնում կրթահամալիրի անձնակազմին և մասնակիցներին միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար»,- նշել է Ս. Պռազյանը՝ հավաստելով, որ կրթահամալիրի հետ համագործակցությունը շարունակական է լինելու: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12






