«Վարչապետի դժգոհությունները նաև մոտիվացնող են. անփոխարինելի մարդ չկա». ՊԵԿ նախագահ
![]() «Համենայն դեպս վարչապետի հետ հանդիպումներում իր հնչեցրած դժգոհությունները եղել են գործառույթների վերաբերյալ: Այդ առումով որոշակի դժգոհություններ, վերապահումներ, վարչապետը այո՛, հայտնել է, բայց դա ոչ թե իմ անձին է վերաբերում, այլ ՊԵԿ-ին»,- այսպիսի պատասխան տվեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը այն հարցին, թե ՀՀ վարչապետն իր աշխատանքից գո՞հ է: Դ. Անանյանն ասաց, որ ցանկացած գործող կառույցի դեպքում միշտ ավելի արդյունավետ գործելու տեղ կա, թեպետ ՊԵԿ-ը, իր խոսքով, արդյունավետ է գործում: ՊԵԿ ղեկավարը նշեց, որ վարչապետի դժգոհությունները նաև մոտիվացնող են: Հիշեցնենք՝ մամուլում պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, որ Դ.Անանյանը պաշտոնանկության ենթակաների շարքում է: Այս հիշեցմանն ի պատասխան ՊԵԿ ղեկավարն ասաց, որ եթե հետագայում կհայտնվի մեկը, որն ավելի լավ կիրականացնի ՊԵԿ ղեկավարի գործառույթները, ապա անվիճելի է, որ ինքը կհեռանա: «Անփոխարինելի մարդ գոյություն չունի»,- թեման ամփոփեց Անանյանը: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
