Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին կործանվեց Երևանի ճարտարապետական նկարագիրը». Տ. Գալստյան

370
Երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2019 թ., 09:50
«Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին կործանվեց Երևանի ճարտարապետական նկարագիրը». Տ. Գալստյան

Մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստայնի գրառումը. «Հյուսիսային Պողոտայի խնդիրների շուրջ խոհրդարանական լսումից հետո Ռոբերտ Քոչարյանի համախոհները սկսեցին գլուխ գովել, որ իրենց հաջողվել է մեծ ներդրումային ծրագիր իրականացնել, ինչը ըստ իրենց չի հաջողվի այսօրվա իշխանություններին:

Չեմ հասկանում՝ ո՞վ չի կարող երկիրի մայրաքաղաքի կենտրոնում, մի քանի հարյուր տարվա պատմություն ունեցող տասյնակ հուշարձան շենքեր քանդելով, քաղաքային միջավայրը աղավաղող շենքեր կառուցի, դա ինչ գլուխ գովալու բան ա:

Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին կործանվեց Երևան քաղաքի ճարտարապետական նկարագիրը: Եվ եթե հնարավոր է այսօր այդտեղից անօրինակն վտարված քաղաքացիներին փոխհատուցել կրած վնասների համար, քաղաքային պատմական միջավայրը անդառնալիորեն կորսված է:

հ.գ. պատասխանատու են հատկապես այն ժամանակվա մշակութային ժառանգությանը համակարգող փոխնախարարը, Երևանի գլխավոր ճարտարապետը, քաղաքաշինության նախարարը»: