Երևան`   +12 °C
Այսօր`   Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

Visa-ն և MasterCard-ը լքել են Facebook-ի կրիպտոարժույթի նախագիծը

469
Կիրակի, 13 հոկտեմբերի, 2019 թ., 04:10
Visa-ն և MasterCard-ը լքել են Facebook-ի կրիպտոարժույթի նախագիծը

Visa-ն, MasterCard-ը, Stripe-ը և EBay-ը լքել են Facebook-ի կրիպտոարժույթի նախագիծը, հայտնում է CNBC-ը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությանը: Libra կրիպտոարժույթի համահիմնադիր Դեյվիդ Մարկուսը շնորհակալություն է հայտնել Visa-ին և MasterCard-ին՝ մինչև վերջ իրենց աջակցելու համար։ «Գործադրված ճնշումը մեծ էր, և ես հարգում եմ նրանց որոշումը սպասելու, մինչև Libra-ի վերաբերյալ հստակ կարգավորիչ հստակությունների հայտնվելը»,- գրել է Մարկուսը Twitter-ի իր էջում:

Ըստ նրա, դեռ վաղ է խոսել կրիպտոարժույթի ճակատագրի մասին: «Իհարկե, կարճաժամկետ հեռանկարում սա այնքան էլ լավ նորություն չէ, բայց ինչ-որ իմաստով այն հստակեցնում է իրավիճակը»,- հավելել է նա: