Երևան`   +12 °C
Այսօր`   Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

ՄԱԿ-ը հայտնվել է ֆինանսական խորը ճգնաժամի մեջ․ Deutsche Welle

1432
Ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2019 թ., 15:15
ՄԱԿ-ը հայտնվել է ֆինանսական խորը ճգնաժամի մեջ․ Deutsche Welle

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Նյու Յորքում հայտարարել է, որ կազմակերպությունը կանգնած է ֆինանսական ճգնաժամի առջև և հնարավոր է՝ չկարողանա հոկտեմբերի համար վճարել աշխատակազմի և մատակարարների վճարները։
ՄԱԿ-ի բյուջեն հիմնականում կազմվում է անդամ պետությունների վճարներից: 2019-ին նախատեսվում էր, որ այն կկազմի 3,3 միլիարդ դոլար: Այս պահին ՄԱԿ անդամ 193 երկրներից միայն 129-ն են փոխանցել անդամավճարը՝ մոտ 2 միլիարդ դոլար:
Անդամավճարի չափը կախված է տվյալ երկրի տնտեսության վիճակից: Ամենամեծ գումար հատկացնողը հանդիսանում է Միացյալ Նահանգները։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներից ԱՄՆ-ը չի փոխանցել իր վճարը, որը կազմում է ՄԱԿ-ի 5.4 մլրդ դոլար բյուջեի 22%-ը։ Մինչ օրս Վաշինգթոնը ՄԱԿ-ին պարտք է շուրջ 380 միլիոն դոլար, իսկ 2019-ին՝ մոտ 670 միլիոն դոլար, ընդհանուր առմամբ ավելի քան մեկ միլիարդ դոլար: Պարտապանների ցանկում են նաև Բրազիլիան, Իրանը, Իսրայելը, Մեքսիկան, Հարավային Կորեան, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը:
Ֆինանսական տարին Միացյալ Նահանգներում սկսվում է հոկտեմբերից: