Ձագին փրկելու համար զոհված փղերի թիվը հասել է տասի
1838
Երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2019 թ., 21:35
![]() Թայլանդի Հաո Յայ ազգային պարկում, ինչպես հայտնել էինք, հոկտեմբերի 5-ին ողբերգական դեպք էր գրանցվել: 3 տարեկան ձագն, ամենայն հավանականությամբ, ջրվեժի վերևից ցած էր ընկել ու սատկել: Այդ օրը պարկի աշխատակիցները փղերի ուժգին ձայների վրա վազելով՝ տեսել էին արդեն սատկած ձագին և նրան հանել փորձող 2 հյուծված փղի: Քիչ հեռու նրանք գտել էին 5 սատկած չափահաս փղի, որոնք, ամենայն հավանականությամբ, զոհվել էին՝ փորձելով հանել ձագին ջրից: Օրեր անց անօդաչու սարքի միջոցով հնարավոր է եղել պարզել, որ գետի հոսանքն ի վար կա ևս 5 փղի մարմին: Այսպիսով, մեկ ողբերգությունը դարձել է փղերի գրեթե ողջ ընտանիքի մահվան պատճառ: Միջադեպի ընթացքում վիրավորում ստացած 2 փղերը որոնվում են: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
