ՄԱԿ-ը Հայաստանում մի քանի միլիարդ դոլար ներդրումների ռեսուրս է տեսնում
1097
Շաբաթ, 05 հոկտեմբերի, 2019 թ., 11:15
![]() Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը հայտարարել է, որ Հայաստանը կարող է մի քանի միլիարդ դոլար ներդրումներ ներգրավել: «Մենք ուսումնասիրել ենք մի քանի ոլորտներ, որոնք կարող են ապահովել տարեկան մինչև 1 միլիարդ դոլար եկամուտներ և այնպիսի ոլորտներ, որոնք կարող են ունենալ նման ցուցանիշներ»,-հայտնել է Շարփը՝ «Հայաստանի ներդրումային քաղաքականության ուսումնասիրություն» զեկույցի շնորհանդեսի ժամանակ: Ըստ նրա, հատկապես հեռանկարային են այնպիսի ոլորտները, ինչպիսիք են բարձր տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, տեքստիլը, գյուղատնտեսությունը և վերամշակող արդյունաբերությունը: «Վստահ եմ, որ մի քանի միլիարդ դոլար ներդրումներ հնարավոր է իրականացնել Հայաստանում, քանի որ կան հետաքրքիր ոլորտներ»,-հավելել է Շարփը: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
