Երևան`   +11 °C
Այսօր`   Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

«Եթե «Սանիթեքը» դիմի արբիտրաժային դատարան, դա իրեն տանելու է փակուղի». Երևանի փոխքաղաքապետ

131
Շաբաթ, 05 հոկտեմբերի, 2019 թ., 00:25
«Եթե «Սանիթեքը» դիմի արբիտրաժային դատարան, դա իրեն տանելու է փակուղի». Երևանի փոխքաղաքապետ

«Մեծ անհրաժեշտություն կար հավասարակշվռած և գրագետ գործողությունների արդյունքում հասնել «Սանիթեքի» հետ պայմանագրի խզմանը, որպեսզի մենք միջազգային դատական ատյաններում լինենք ավելի պաշտպանված և ամուր»,-Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:

Նա նշել է, որ դա միջազգային կազմակերպության հետ կնքված պայմանագիր էր, որը որևէ փուլում սխալվելու դեպքում սպառնում էր տանել միջազգային դատարան:

«Մեր գործողությունները կառուցվեցին այնպիսի մոդելով, որ այժմ այդ հավանականությունը գնահատվում է ցածր»,-հայտնել է Սարգսյանը:

Նա նաև նշել է, որ «Սանիթեքը» դեռևս պաշտոնական արձագանք չի տվել երեկվա քաղաքապետարանի արած հայատարարության մասով:

«Եթե «Սանիթեքը» դիմի արբիտրաժային դատարան, դա իրեն տանելու է փակուղի: Պարզ է. եթե քաղաքապետարանը վստահ չլիներ իր իրավական պաշտպանվածության և հիմնավորվածության մեջ, մենք ավելի քան տասը ամիս հանգիստ սպասել ենք այս փուլին»,-ասել է Երևանի փոխքաղաքապետը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Եթե «Սանիթեքը» դիմի արբիտրաժային դատարան, դա իրեն տանելու է փակուղի». Երևանի փոխքաղաքապետ