Երևան`   +12 °C
Այսօր`   Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

«Այս նկարը խոսում է ադրբեջանական դիրքերի թշվառության մասին». Կարեն Հովհաննիսյան

170
Հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2019 թ., 21:15
«Այս նկարը խոսում է ադրբեջանական դիրքերի թշվառության մասին». Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր-նախագահ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս նկարը խոսում է ադրբեջանական դիրքերի թշվառության մասին: Սահմանապահ ծառայության զորքերի հրամանատար Էլչին Գուլիևը եղել է «Ղազախ» կայազորի պահպանության տակ գտնվող մարտական դիրքերում:
Ադրբեջանում, փաստորեն, բարձր տեխնոլոգիաները դեռ անվադողերն են (բազմիցս գլուխ են արդուկում, թե անվադողերը վաղուց փոխարինել են ավելի ժամանակակից նյութերով) , որպես դուռ օգտագործում են սովորական կտոր, ես այսպիսի անխնամ խրամատ չեմ տեսել երբեք: Ո՛չ հատակն է կահավորված, ո՛չ պատերն են կահավորված, մի հատ տեղը տեղին անձրև ու խրամատը սելավը կտանի... Սրանք մենակ մեծ-մեծ խոսալ գիտեն...»: