Երևան`   +9 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ.

ԱԺ-ն ստեղծեց մետաղական հանքարդյունաբերության ոլորտն ուսումնասիրող նոր քննիչ հանձնաժողով

86
Հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2019 թ., 12:50
ԱԺ-ն ստեղծեց մետաղական հանքարդյունաբերության ոլորտն ուսումնասիրող նոր քննիչ հանձնաժողով

ԱԺ հոկտեմբերի 3-ի նիստում ստեղծվեց նոր՝ Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: Նախագծով դրա անդամների թիվ էր սահմանվել էր 18-ը, սակայն «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն առաջարկեց հանձնաժողովի անդամների թիվը 18-ի փոխարեն սահմանել 11: Ս.Բարգրատյանն ընդունելի համարեց՝ նշելով, որ նախապես 18 թիվը սահմանվել է՝ ելնելով խմբակցությունների համամասնությունից:

«Լուսավոր Հայաստանն» առաջարկեց յուրաքանչյուր խմբակցությունից անդամների 2-3-6 համամասնությունը: Պատգամավորները փոխհամաձայնության եկան, և ի վերջո ընդունվեց 11 անդամ՝ 2-3-6 համամասնություն տարբերակը:

Եզրափակիչ ելույթում Ս. Բագրատյանն ասաց, որ համաձայն է իր գործընկերոջ՝ Բաբկեն Թունյանի այն դիտարկմանը, թե պետք է ապահովել հանձնաժողովի աշխատանքի թափանցիկությունը: Ս. Բագրատյանը նաև պարզաբանեց, թե ինչու են միայն մետաղական հանքավայրերն ուսումնասիրության առարկա դարձնում: Ըստ այդմ՝ քանի որ նման հանձնաժողովի աշխատանքի փորձ չունեն, որոշել են սկսել դրանից: Առաջիկայում եթե ի վիճակի կլինեն նաև ոչ մետաղական հանքավայրերի մասով աշխատել, կդիմեն ԱԺ-ին:

Նշենք, որ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ քննիչ հանձնաժողովի գործունեության առավելագույն ժամկետը 6 ամիս է: Այդ ժամկետը լրանալուց հետո անհրաժեշտության դեպքում ժամկետը երկարացնելու խնդրանքով կդիմեն ԱԺ-ին: