Երևան`   +11 °C
Այսօր`   Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

ԱԺ-ն նոր քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցն է քննարկում

73
Հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2019 թ., 12:20
ԱԺ-ն նոր քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցն է քննարկում

Հոկտեմբերի 3-ի նիստում ԱԺ-ում ի թիվս այլ հարցերի քննարկում է օրենքի ուժով նոր՝ «Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծվելու» հարցը: Սահմանվեց, որ դրա անդամների թիվը 18-ն է: Նախագիծը ներկայացրեց ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը: «Իմ քայլից» Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց՝ այն աշխատանքը, որ պետք է կատարի հանձնաժողովը, պահանջում է բարձրակարգ պրոֆեսիոնալների առկայություն: Եվ ուրեմն՝ ո՞վ է այդ աշխատանքն անելու՝ պատգամավորնե՞րը, թե՞ դրսից են կազմակերպություններ հրավիրելու: Ս. Բագրատյանն ասաց, որ հարցը գործող օրենսդրությամբ չի կարգավորվում, սակայն իրենք պատրաստ են համապատասխան նախագիծ ներկայացնել՝ ապահովելու համար այլ կազմակերպության հրավիրումը: Գործընկերոջ հաջորդ հարցին՝ որքա՞ն է գնահատվել աշխատանքը, և ծախսերն ո՞ւմ հաշվին են լինելու, Ս. Բագրատյանն ասաց, որ աշխատանքը 100 միլիոն դրամ է գնահատվել, և բյուջեի վրա լրացուցիչ բեռ չեն թողնելու:

«Վստահ եմ, որ կգտնենք կազմակերպություններ, ինչպես օրինակ՝ Հարություն Բրոզոյանը օգնեց և առանց դրամ ակնակելու կատարեց ամերկյան, ավստրալական, կանադական ընկերությունների միջոցով, մենք այս ճանապարհով արդեն նախնական պայմանավորվածություն ունենք, որ միջազգային լուրջ կառույցներ՝ առանց բյուջեից գումար ստանալու, քննություններ իրականացնեն և օգնեն մեր հանձնաժողովին»,- պնդեց ԲՀԿ-ական պատգամավորը:

«Իմ քայլը» խմբակցությունից Գևորգ Պապոյանի այն հարցին, թե ո՞րն է եղել քննիչ հանձնաժողով ստեղծելու խթանը, Ս. Բագրատյանն ասաց, որ քննիչ հանձնաժողով ստեղծելու համար հաշվի են առել Թեղուտի, Ամուլսարի և առհասարակ հանքարդյունաբերության ոլորտում առկա դժգոհությունները: