Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահը՝ «Գոլդեն Փելես» հյուրանոցի մասին

733
Երեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2019 թ., 11:10
Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահը՝ «Գոլդեն Փելես» հյուրանոցի մասին

«Հանձնման-ընդունման աշխատանքները չեն ավարտվել, և ընդունելուց հետո լավագույն առաջարկով այն պետք է տրվի կամ հավատարմագրային կառավարման, որպեսզի կառավարողն այն աշխատեցնի որպես հյուրանոց, կամ՝ հանվելի աճուրդի». Ազգային ժողովի հոկտեմբերի 1-ի նիստում հայտարարեց պետգույքի կառավարման կոմիտե նախագահ Նարեկ Բաբայանը՝ ի պատասխան ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի այն հարցի, թե պետությունը մտադի՞ր է այդ հյուրանոցն օգտագործել ըստ իր նշանակության, թե՞ այն կդառնա այն ընկերությունների նման, որոնք աստիճանաբար քանդվում են:

Ըստ Ն. Բաբայանի՝ վերոնշյալ գործընթացը պետք է արվի կարճ ժամկետում: Ճշգրտող հարցին, թե ո՞րն է կարճ ժամկետը, վարչության պետը նշեց՝ մինչև 2020թ. սկիզբը:

Հիշեցնենք, որ Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցը որպես նվիրատվություն փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը։ Հյուրանոցի սեփականատերը ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանն է։ Նա ԱԱԾ-ում իր նկատմամբ հարուցված քրեական գործով դիմել էր նախաքննական մարմնին՝ հյուրանոցը պետությանը նվիրելու առաջարկով: