Արմեն Ավետիսյանի հյուրանոցը փոխանցվեց պետությանը
Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցը որպես նվիրատվություն փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը։ Այս մասին որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում։ Նախագծում նշված է. «Ընդունել «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականությունը հանդիսացող 19.04.2019 և 11.06.2019 թթ դրությամբ 7 535 889 000 դրամ գնահատված շուկայական արժեքով Կոտայքի մարզի, Ծաղկաձոր քաղաքի, Տանձաղբյուրի փողոց 34/1 հասցեում գտնվող 19 758 քառ. մետր մակերեսով շենք շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը, ինչպես նաև շենք շինությունների ներսում առկա շարժական գույքը՝ համաձայն հավելվածի, որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը»: Հիշեցնենք՝ «Գոլդեն Փելես» հյուրանոցի սեփականատերը ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանն է։ Նա ԱԱԾ-ում իր նկատմամբ հարուցված քրեական գործով դիմել էր նախաքննական մարմնին՝ հյուրանոցը պետությանը նվիրելու առաջարկով: |
Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն՝ «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան». «Ժողովուրդ»
11703.05.2024, 08:36Թուրքիան դադարեցրել է արտահանումները և ներմուծումներն Իսրայելից
78602.05.2024, 21:48«Կառավարության այսօրվա նիստն ինձ հունից հանեց»․ Հրանտ Բագրատյան
13402.05.2024, 16:54«Շրջանառության հարկն առաջիկա տարիներին պետք է ընդհանրապես դուրս գա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10902.05.2024, 12:18«Ֆինանսաբանկային հատվածն ուղղակի կսնանկացնի տեղական արդյունաբերությունը». Սուրեն Պարսյան
13002.05.2024, 02:06«Ադրբեջանն ստիպված է ավելացնել ռուսական գազի ներկրումը»․ Վահե Դավթյան
10701.05.2024, 21:54