SpaceX-ը ներկայացրել է դեպի Լուսին ու Մարս ուղևորափոխադրումներ իրականացնող աստղագնացը
![]() SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասքը ցուցադրել է նոր տիեզերանավ Spaceship-ը և հայտարարել, որ այն ուղեծիր կարող է ուղարկվել առաջիկա 6 ամիսների ընթացքում: «Դա անհավատալի է, բայց ես կարծում եմ՝ մենք ուզում ենք ուղեծիր հասնել 6 ամսից»,- ասել է նա: Ըստ նրա՝ բազմակի օգտագործման աստղագնացը կարող է մարդիկ տեղափոխել Լուսին ու Մարս: «Աստղագնացը կարող է տեղ հասցնել նաև բավարար քանակությամբ ուտելիք ու մարդ՝ լուսնային բազա և մարսյան քաղաքներ հիմնելու համար»,- ասվում է SpaceX-ի ինստագրամյան գրառման մեջ: Գյուտարարը վստահեցնում է, որ տիեզերական թռիչքները շատ մոտ ապագայում կդառնան նույնքան հասանելի, որքան ավիաթռիչքները: Դեպի Մարս ուղևորությունը կարժենա 500 հազար դոլար, հետագայում այդ արժեքը կնվազի՝ հասնելով 100 հազարի: Հետադարձ տոմսը կլինի անվճար: Մասքը մտադիր է Լուսնի վրա վերաբնակեցնել միլիոն մարդու:
|

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
022:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
376Երեկ, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
275Երեկ, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
41218.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
46517.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
93717.10.2026, 00:30


