Վլադիկավկազում մահացել է նախկին ամուսնու կողմից դաժանաբար դանակահարված կինը. թույլ նյարդեր ունեցողներին՝ չդիտել
![]() Վլադիկավկազի կլինիկական հիվանդանոցում մահացել է 22-ամյա Ռեգինա Գագիևան, ում դանակի բազմաթիվ հարվածներ էր հասցրել նախկին ամուսինը: Դաժան միջադեպը մեծ արձագանք է գտել համացանցում, հրապարակվել են դանակահարության կադրերը, որոնք նկարահանել է անվտանգության տեսախցիկը: Հետաքննության տվյալներով՝ 2019-ի սեպտեմբերի 18-ին աղջկա նախկին ամուսինը՝ նախկին ոստիկան 31-ամյա Վադիմ Տեխովը, եկել է աղջկա աշխատավայր ու վիճաբանություն սկսել: Վիճաբանության ընթացքում նա, խանդի հողի վրա հանել է իր հետ բերած դանակն ու ավելի քան 10 հարված հասցրել իր զոհի պարանոցին ու կրծքավանդակին: Հանցագործը փախուստի է դիմել, աղջկա արյունաքամվող մարմինը գտել են աշխատակիցներն ու շտապօգնություն կանչել: Բժիշկները պայքարել են Ռեգինայի կյանքի համար, սակայն սեպտեմբերի 24-ին նա մահացել է: Հայտնի է, որ նախկինում Տեխովը քրեական պատասխանատվության է ենթարկվել մոլագար խանդի հողի վրա Ռեգինային բազմիցս ծեծելու համար, երբ նրանք դեռ ամուսիններր են եղել: Ավելին, դանակահարության պահին նա տնային կալանքի տակ է եղել: Նրա ոտքին եղել է հեռահար հսկման սարք, սակայն իրավապահները չեն կանխել նրա՝ տնից դուրս գալն ու հանցագործություն կատարելը: Հարձակումից անմիջապես հետո նա փախուստի է դիմել, սակայն հաջորդ օրը մեղայականով ներկայացել է ոստիկանություն: Ռեգինան նախկին ամուսնուց 3 տարեկան որդի ուներ, որն ամուսնալուծությունից հետո ապրում էր Տեխովի ծնողների հետ: Հարավային Օսեթիայում ընդունված է, որ ամուսնալուծությունց հետո երեխան ապրում է հոր ընտանիքի հետ: Ռեգինայի հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին, իսկ Տեխովին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում: |

Ռուսաստանի դատարանը «Հետերոսեքսուալների և ԼԳԲՏ համայնքի հավասարության համար դաշինք»-ը ճանաչել է «ծայրահեղական»
45523.06.2026, 23:41
«Ինձ հայտնում են, որ եթե գնամ Ապարան, բռնաբարելու են». Լիա Սարգսյան (լուսանկար)
43118.05.2026, 01:12
«Չեմ զարմանա, որ էսի իր տռուսիկը լինի». Արամ Մանուկյան
37018.05.2026, 00:54
«Մանկապղծության դեպք Տավուշում, ենթադրյալ հանցագործները ազատության մեջ են». Անի Գևորգյան
33013.05.2026, 22:06
«Գիշերային թիթեռնիկին» ծեծող տղամարդը հայտնել է, որ իրենից կողոպտել են 1 մլն 460 հազար դրամ
25311.05.2026, 20:36
«Չկա ավելի մեծ արվեստ, քան մանուկ հոգին կերտելը, և չկա ավելի մեծ հանցանք, քան այդ հոգին ապականելը». Սամվել դպիր Գրիգորյան
22308.05.2026, 00:30
