Հունվարից գազի գինը սահմանին կարող է դառնալ 205 դոլար. «Հրապարակ»
![]() «Տեղեկություն կա, որ գազի գինը հունվարից կարող է դառնալ 205 դոլար՝ սահմանի վրա, տեղյակ եք նման քննարկումներից՝ հարցրինք ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանին: «Գիտեք, նախկինում ևս այդպիսի խոսակցություն կար. արդյունքում սահմանում և բուն սպառողի համար այդ գներն այլ եղան, ասել է՝ իմ և ձեր համար գազի գնի որոշակի թանկացում չեղավ, արդյունավետ լուծում գտնվեց: Ըստ մեթոդաբանության և էներգետիկայի օրենքի՝ 5 ամիսը մեկ գազի գինը վերանայվում է: Անկեղծ ասած՝ Ձեր նշած թվից տեղյակ չեմ, բայց եթե սահմանին գազի գինը փոփոխվի, դա ավտոմատ բերելու է գազի գնի վերանայման»: Հնարավոր կլինի այս անգամ ևս սուբսիդավորմամբ հարցը լուծել: «Դուք խոսում եք դեռևս չկայացած փաստի մասին, կարող եմ ասել, որ գազի համակարգում արդյունավետության բարձրացման բավականաչափ տեղեր կան, և դրա շնորհիվ էր, որ կարողացանք հարցը կարգավորել»: Հարցը հիմնականում կարգավորվեց համակարգում կրճատումների, «ՀայՌուսգազարդի» շահույթների հաշվին, ոչ թե մոբիլ կառավարման: «Կարող եք նայել «ՀայՌուսգազարդի» 2018-ի հաշվետվությունները և նկատել, որ տարին խիստ շահութաբեր է եղել: Մենք, ընդհանուր առմամբ, շահագրգիռ ենք, որ հավասարակշռված մոտեցումներ լինեն այդ հարցում»»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
