Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ուկրաինան կորցնում է ռուսական գազը

816
Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ., 18:05
Ուկրաինան կորցնում է ռուսական գազը

Ուկրաինան կոչ է անում նախապատրաստվել տարանցիկ ռուսական գազի դադարեցմանը: Գազատար խողովակը կփակվի 2020-ի հունվարի 1-ին: Այս մասին հայտնել է «Нафтогаз» ընկերության գործադիր տնօրեն Բրյուսելում կայացած եռակողմ բանակցություններից հետո: Մինչդեռ, «Գազպրոմ»-ի գագաթնաժողովի ավարտին առաջարկվել է մեկ տարով երկարացնել տարանցումը, բայց նման պայմանները դեռևս չեն բավարարել Կիևին:
Ուկրաինացի պաշտոնյաները հասկացան, որ հնարավոր չէ Ռուսաստանին և «Գազպրոմին» համակցել գազային բանակցություններում, անգամ իրենց կողմից էներգետիկայի հարցերով Եվրահանձնակատարի տեղակալի հետ:
Այսպիսով, «Նավթոգազ» ընկերության գործադիր տնօրեն Յուրի Վիտրենկոն սեպտեմբերի 19-ին հայտարարեց այն մասին, որ Կիևին անհրաժեշտ է շարունակել հունվարի 1-ից ռուսական գազի տարանցման դադարեցման նախապատրաստական աշխատանքները:
Վիտրենկոն ստիպված էր հայտարարել, որ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները չեն սկսվել, և որ ժամանակ կա մինչև հին գազի տարանցման պայմանագրի ավարտը՝ 2019-ի դեկտեմբերի 31-ը, որն արդեն մոտ է: