«Ես աշխատում եմ, որ վերադարձնեմ իմ քաղաքացիներին Հայաստան». Դավիթ Տոնոյան
Օրերս Բաքուն հայտարարել էր, որ պատրաստ է Հայաստանի երկու քաղաքացիներին փոխանակել ադրբեջանցի 2 դիվերսանտների հետ։ «Մենք պատրաստ ենք փոխանակել Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ»,- ասված էր Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի հայտարարության մեջ: Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ճեպազրույցի ժամանակ ասաց, որ այդ առիթով երեկ հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչի հետ: «Ինձ փոխանցվել է պաշտոնապես Ադրբեջանի առաջարկությունը: Կան որոշ քննարկման խնդիրներ, որոնք ես հիմա բացահատել չեմ կարող: Հավելյալ աշխատանք է պահանջվում որոշ տեղեկատվության ճշգրտման համար: Եվ երբ մենք ստանանք այդ ճշտգրտված տեղեկությունները ադրբեջանական կողմից, կարձագանքենք: Մենք սկզբունքորեն դեմ չենք Հայաստանի քաղաքացիներին վերադարձնելու իրենց տները»,-հայտարարեց պաշտպանության նախարարը: Նախարարը նշեց, որ ինքն այդ գործընթացը չի դիտարկում փոխանակման տեսանկյունից: «Դա չեմ դիտարկում փոխանակման տեսանկյունից: Սա մաքուր հումանիտար գործողություն է: Դա ճիշտ մոտեցում չէ առնվազն պաշտպանության նախարարի կողիմց: Ես աշխատում եմ, որ վերադարձնեմ իմ քաղաքացիներին Հայաստան»,-հայտարարեց նա: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24