Ավելի քան 37 մլն դրամ՝ 97 հորերի կոնսերվացման և 8 հորերի լուծարման համար
![]() Կառավարության պահուստային ֆոնդից 37 մլն 954 հազար դրամ կհատկացվի Շրջակա միջավայրի նախարարությանը՝ Արարատյան դաշտի Արարատի և Արմավիրի մարզերում 97 հորերի կոնսերվացման և 8 հորերի լուծարման նպատակով: Այս մասին այսօր որոշվեց կառավարության նիստին: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը մանրամասնեց, որ այդ աշխատանքների արդյունքում հնարավոր կլինի խնայել մոտ 30 մլն խմ ջուր, որն այս պահին հոսում է աննպատակ: «Միաժամանակ կձեռնարկվեն համապատասխան միջոցներ այդ ապօրինի օգտագործող, ինքնաշատրվանող հորերի լուծարման համար ծախսված պետական միջոցները փաստացի սեփականատերերից գանձելու ուղղղությամբ»,-ասաց նախարարը: Է. Գրիգորյանը նշեց նաև, որ դրա արդյունքում արտեզյան ավազանի մակարդակը կբարձրանա: Հատկացված գումարի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 97 հորի կոնսերվացման և 8 հորի լուծարման աշխատանքներ: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
