Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Գազը կթանկանա ՀՀ բնակչության համար. «Ժողովուրդ»

323
Երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ., 09:50
Գազը կթանկանա ՀՀ բնակչության համար. «Ժողովուրդ»

«Ռուսաստանի իշխանությունները, հնարավոր է, առաջիկայում տհաճ անակնկալներ մատուցեն հայկական կողմին: Բանն այն է՝ այս ընթացքում համառորեն լուրեր են շրջանառվում, որ ռուսական կողմը մտադիր է գազի գինը բարձրացնել, այս անգամ արդեն նաև ՀՀ բնակչության համար:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ընթացքում ռուսական կողմը Հայաստանի իշխանություններին ակնարկում է գազի գնի 30 տոկոս բարձրացման մասին: Եվ եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, այնուամենայնիվ, այցելի Հայաստան, ապա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է գազի գնի բարձրացման շուրջ բանակցություններ վարել անմիջապես նրա հետ:

Բայց, մյուս կողմից, հայկական կողմը հույս ունի, որ կկարողանա բանակցությունների շնորհիվ հասնել 30 տոկոսի փոփոխությանը: Բայց, ըստ մասնագետների, գազի գնի բարձրացումը ՀՀ բնակչության համար անխուսափելի է:

Այս առիթով վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Գազի գնի հարցը միշտ էլ քննարկում ենք, բայց տոկոսի մասին հարց չկա: Արդյունքը պարզ կլինի բանակցություններից հետո»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: