Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Նավթի համաշխարհային գները աճել են 12%-ով

837
Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ., 11:40
Նավթի համաշխարհային գները աճել են 12%-ով

Սաուդյան Արաբիայում նավթի վերամշակման կենտրոններում սկսված հրդեհների և նավթի արտահանման կրճատումից հետո նավթի համաշխարհային գները աճել են միջինը 12-13%-ով, գրում է РИА Новости գործակալությունը: Առավելագույն գնաճը հասել է 19%-ի:

Այսպիսով՝ հյուսիսծովյան Brent ապրանքանիշի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը վաճառքի սկզբում եղել է 67,8 դոլար 1 բարելի համար և հասել մինչև 71,62 դոլարի (գնաճը կազմել է 19%): WTI ապրանքանիշի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը բացմանը եղել է 60,09 դոլար և հասել 63,47 դոլարի (գնաճը կազմել է 15,8%): Ավելի վաղ, թագավորության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Սաուդյան Արաբիայի երկու նավթավերամշակման գործարաններում հրդեհներ են բռնկվել անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով: