Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 19 հոկտեմբերի, 2019 թ.

«Գործընթացը շարունակական է լինելու, որովհետև ստվեր միշտ լինելու է». Դ. Անանյան

95
Չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2019 թ., 10:40
«Գործընթացը շարունակական է լինելու, որովհետև ստվեր միշտ լինելու է». Դ. Անանյան

Այն տեղեկութույունը, որը վիճակագրական կոմիտեն ստանում է անմիջականորեն տնտեսվարողներից, այդ տեղեկատվությունը կարող է տարբերվել Պետական եկամուտների կոմիտեի ստացած տեղեկատվությունից: Այս մասին այսօր Ազգային ժողովում նիստի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Այլընտրաքային երկու աղբյուրից ստացած տեղեկատվության համադրումը ևս վերլուծության արժանի տեղեկատվություն է»,-նշեց նա:

Անդրադառնալով երկրի տնտեսական համակարգում ստվերի կրճատմանը՝ ՊԵԿ նախագահն ասաց. «Գործընթացը շարունակական է լինելու, որովհետև ստվեր միշտ լինելու է, բայց ստվերի նկատմամբ վերահսկողությունը գնալով ուժգնանալու է: Ստվերը պետք է լինի կառավարելի: Չկա որևէ տնտեսություն, որտեղ ստվեր չկա. ուղղակի կա հաղթահարելի, կառավարելի և անկառավարելի: Կարծում եմ, որ մենք պետք է ունենաք ցածր և կառավարելի ստվեր»,-ընդգծեց Անանյանը:

Նա նաև նշեց, որ ՀՀ վարչապետի նշած 51 հազար աշխատատեղի փոխարեն այս պահին արդեն 63 հազար աշխատատեղ է դուրս բերվել ստվերից։