«Ընդերքաբանների, երկրաբանների, բնապահպանների խոսքն անլսելի է». Վահե Դավթյան
![]() Էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամուլսարի շուրջ ծավալվող քաղաքական դիսկուրսն իրականում ստվերում է թողնում խնդրի մասնագիտական կողմը: Արդյունքում ընդերքաբանների, երկրաբանների ու պրոֆեսիոնալ բնապահպանների խոսքը հաճախ անլսելի է դառնում՝ խլացվելով քաղաքական, ֆինանսական կամ տեղեկատվական շահ որսացողների կողմից: Խնդիրն ունի նաև հակառակ կողմը: Մասնավորապես՝ անընդունելի է ու նաև անհասկանալի ոլորտի որոշ առանցքային մասնագետների լռությունը, հաճախ՝ անտարբերությունը: Սա, իհարկե, կարելի է բացատրել Ամուլսարի հարցի գերքաղաքականացված լինելով, ինչի արդյունքում ակադեմիական-փորձագիտական դաշտի ներկայացուցիչներից ոմանք կարող են խուսափել գնահատականներ հնչեցնելուց: Ներկայումս տիրող ատելության ու օրեցօր սրվող անհանդուրժողականության պայմաններում գուցեև նման մոտեցումը կարելի է հասկանալ: Սակայն դրա արդյունքում ստեղծվում է տեղեկատվական աղմուկ, որն օգնում է գործընթացի որոշ շահառուներին պղտոր ջրում ձուկ որսալ: Մեդիան էլ, իր հերթին, մասնագիտական բաց ու ծավալուն քննարկման դեֆիցիտի պայմաններում ստիպված է ամբիոն տրամադրել «ռազմատենչ դիլետանտներին»: Այժմ մի հարց, որի պատասխանը չափազանց կարևոր է ստանալ հենց մասնագետներից և որի մասին իր հստակ դիրքորոշումը պարտավոր է հայտնել կառավարությունը: Խոսքը 2007թ. ռուսական «Горный журнал»-ում հրապարակված՝ երկրաբանական գիտությունների դոկտոր Գ. Ալոյանի «Ресурсный потенциал радиоактивного сырья Армении и перспективы его освоения» գիտական հոդվածի մեջ տեղ գտած այն պնդման մասին է, համաձայն որի Ամուլսարում ուրանի ընդհանուր պաշարները կազմում են մոտ 100 տոննա: Մոտավորապես նույն գնահատականն է հնչեցվում նաև 1952֊1954թթ. Ամուլսարում կատարված որոնողահետախուզական աշխատանքների արդյունքում կազմված զեկույցում: Նշանակում է սա արդյոք, որ Ամուլսարում հորատման աշխատանքների իրականացումը կարող է տվյալ տարածքում բարձրացնել ռադիոակտիվ ֆոնը՝ լրջագույն ռիսկեր գեներացնելով մարդու առողջության ու բնության համար: Սա, թերևս, այն առանցքային հարցն է, որի վերաբերյալ պետք է խոսել առանց կաշկանդվելու՝ ուղիղ և օբյեկտիվորեն: Հետևաբար, նախ՝ լայն ապաքաղաքական քննարկում է անհրաժեշտ ծավալել տվյալ հարցի շուրջ, որին կհաջորդի կառավարության՝ գոնե այս հարցում հստակ ու վերջնական դիրքորոշման հրապարակումը՝ բոլոր հնարավոր ռիսկերի ու վտանգների համար պատասխանատվություն կրելու պատրաստակամությամբ»: |
«Երևանի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել է 100.5%». Հովսեփ Կուբատյան (լուսանկար)
84Երեկ, 22:40«Ո՞վ է պատասխանատու այս սպանդի համար». Թեհմինա Վարդանյան (լուսանկար)
107Երեկ, 22:30Բուլղարիան «Թուրքական հոսք» խողովակաշարով տարանցիկ գազամատակարարման պատրաստ լինելու մասին է հայտնել
193Երեկ, 15:35«Փակ շուկան» Լֆիկին է վաճառվել մոտ 21 միլիոն դրամով
165Երեկ, 13:30«750.000 դոլարը մի քիչ շատ չէ՞ Երևանում ամանորյա միջոցառումների համար». Տարոն Չախոյան
23108.12.2019, 09:20«Ներկայացնում եմ այն թվերը, որ վարչական շրջանները նախատեսել են կորպորատիվ միջոցառումների համար». Անի Խաչատրյան
24907.12.2019, 22:05