Ինչ է կատարվում օրգանիզմի հետ մահից հետո 100 տարվա ընթացքում
![]() Մենք սովոր ենք կարծելու, որ մահը կյանքի ուղու վերջն է, սակայն մեր օրգանիզմը բաղկացած է մի քանի տրիլիոն միկրոբներից, 200 ոսկրերից, 37 տրիլիոն բջիջներից, որոնք մարդու կենսաբանական մահից հետո դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու, գրում է Lifter-ը: Աղբյուրը ներկայացնում է, թե ինչ է տեղի ունենում մարդու մարմնի հետ մահից հետո 100 տարվա ընթացքում: Մահից մի քանի րոպե անց թթվածնի պակասից սկսում է քայքայվել ուղեղը, քանի որ այն 70%-ով բաղկացած է ջրից: Առաջիկա գիշերն արդեն իմունային համակարգը չի կարող կերակրել տրիլիոնավոր սոված միկրոբներին, ուստի դրանք երակներով տեղաշարժվում են դեպի լյարդ և լեղապարկ՝ սնվելով այդ օրգաններով: Արդյունքում մարմնի գույնը դառնում է դեղնավուն: 2-4 օր անց մանրէները տարածվում են ամենուրեք՝ արտադրելով թունավոր գազեր՝ ամիակ ու ածխաջրածին, արդյունքում մարմինը փքվում է ու գարշահոտ բուրում: 3-4 ամիս անց դեղնականաչավուն գույնը փոխարինվում է սևադարչնագույնի, քանի որ արյունատար անոթները քայքայվել են: Մոլեկուլային կառուցվածքները քայքայվում են, դրա պատճառով էլ հյուսվածքները դառնում են ջրային զանգված: Մի տարի անց հյուսվածքների թթվային հեղուկի պատճառով քայքայվում է հագուստը: 10 տարի անց խոնավ միջավայրը թթվածնի ցածր քանակությունից քիմիական ռեակցիա է առաջացնում, որը ճարպերը վերածում է օճառանման նյութի, ինչը կոչվում է դիակային ակնամոմ: 50 տարի անց հուսվածքներն ամբողջությամբ անհետանում են, մնում են մումիֆիկացված մաշկն ու ջլերը: 80 տարի անց սկսում են քայքայվել ոսկրերը, քանի որ նրանց ներսի փափուկ կոլագենը դադարում է գոյություն ունենալուց՝ չթողնելով ոչինչ, բացի փխրուն հանքային կառուցվածքից: Հարյուրամյակ անց ոսկրերը փոշիանում են, մնում են միայն ատամները՝ որպես մարմնի ամենաամուր մաս: |

Նիդերլանդների վարչապետն ու նրա զուգընկերը շուտով ծնողներ կդառնան
70720.10.2026, 18:37
«Մանվել Գրիգորյանի գործը փակվեց անմեղությունն ապացուցող փաստերի հիմքով, պատկան մարմիններն ինչո՞ւ չեն հրապարակում այս փաստը». Դավիթ Ամալյան
17613.10.2026, 00:42
Հրապարակվել է տեսանյութ Flydubai ավիաընկերության ինքնաթիռից (տեսանյութ)
51830.09.2026, 21:19
Ուկրաինան կարող է օրինականացնել պո*նոարդյունաբերությունը հանուն հարկային եկամուտների. WSJ
88206.09.2026, 23:01
Ռուսաստանի դատարանը «Հետերոսեքսուալների և ԼԳԲՏ համայնքի հավասարության համար դաշինք»-ը ճանաչել է «ծայրահեղական»
77023.06.2026, 23:41
«Ինձ հայտնում են, որ եթե գնամ Ապարան, բռնաբարելու են». Լիա Սարգսյան (լուսանկար)
61518.05.2026, 01:12
