Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.

«Տարվա վերջին կամ հաջորդ տարվա գարնանը կսկսվի բուն կանաչապատման գործընթացը Սարալանջի հատվածում». Հ. Կարապետյան

76
Շաբաթ, 07 սեպտեմբերի, 2019 թ., 12:25
«Տարվա վերջին կամ հաջորդ տարվա գարնանը կսկսվի բուն կանաչապատման գործընթացը Սարալանջի հատվածում». Հ. Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընկերներից մեկը մարտ ամսին արած գրառումս մեկնաբանել է, ու տակի աշխուժությունը վերականգնվել է: Շատ լավ է: Մարդկանց, բնականաբար, հետաքրքրում է, թե ինչ եղավ էս պրոյեկտի հետ:

Ուրեմն, զեկուցում եմ.

Նախ, հայտնի բան է, որ որևէ խոշոր պրոյեկտ անելու համար պետք է որոշակի նախապատրաստական գործողություններ կատարել, ինչը ժամանակ է պահանջում: Այնպես, ինչպես, օրինակ, երեխա ունենալիս: Իսկ Սարալանջի ընդարձակ ու զառիթափ տարածքների վրա կաթիլային ոռոգման համակարգ անցկացնելն ու կանաչապատելն ընդունենք, որ բավական խոշոր ու աշխատատար պրոցես է:

Հիմա, մեր «երեխային» ունենալու համար քաղաքապետարանը նախ մրցույթ է հայտարարել՝ ոռոգման համակարգի նախագծման աշխատանքների համար: Մրցույթը կայացել է, նախագծման աշխատանքը մոտակա շաբաթներին կավարտվեն:

Այնուհետև, մրցույթ կհայտարարվի՝ բուն կաթիլային համակարգը՝ իր կոմպոնենտներով հանդերձ անցկացնելու, կանաչապատումը իրականացնելու համար: Սրանք ևս, հասկանալի է՝ որոշակի ժամանակ կպահանջեն:

Ի սկզբանե մենք նախատեսել էինք, որ բուն կանաչապատումը, ծառատունկը կլինի կաʹմ այս տարվա աշնան վերջին, կա՛մ հաջորդ տարվա գարնանը: Տեղեկացնում եմ, որ այս հարցում ոչինչ չի փոխվել և տարվա վերջին կամ հաջորդ տարվա գարնանը կսկսվի բուն կանաչապատման գործընթացը Սարալանջի հատվածում»: