«Սրանով արմատապես կլուծվի կտրոնների տրամադրման հարցը». Արթուր Սաքունց
![]() Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիտեմ էլի անդրադարձողներ եղել են, բայց էլի եմ ստիպված անդրադառնում։ Այդ չարաբաստիկ ՀԴՄ կտրոնների տրամադրման գործում ՊԵԿ կոչված կառույցը ի՞նչ դեր ունի։ Առաջարկում եմ, ամեն մի քաղաքացու վճարել հարկային մարմնին ներկայացված ՀԴՄ֊ի կտրոններում գնման գումարի 1 տոկոսի չափով, որպեսզի արմատապես լուծվի կտրոնների տրամադրման հարցը։ Հակառակ դեպքում, շարունակական նախաձեռնողականությամբ (էնտուզիազմով) այս խնդիրը չի լուծվի։ Կամ էլ հարկային մարմինների աշխատակիցների կողմից վարչարարությունը ապահովեք։ Հաստատ, ամեն քաղաքացի հարկային մարմնի անվճար աշխատող չի կարող լինել։ Նյարդեր չկան, ամեն մի գնման ժամանակ մատնացույց անել ու ՀԴՄ կտրոն պահանջել, կամ էլ եթե ինձ տրամադրում են արդեն ծանոթ վաճառողները, ապա ամեն մի խանութի ամեն մի նոր վաճառողին հրահանգավորման պարտավորությունը չունեմ չէ՞: Էլ բան ու գործ չունե՞նք»: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
