Մանե Թանդիլյանը Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկ է ներկայացրել
![]() ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը սոցկայքի իր էջում գրել է. «Կառավարության կողմից նախաձեռնված հարկային փոփոխություններով ներդրվում է միկրոձեռնարկատիրության համակարգ, համաձայն որի՝ տարեկան մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող սուբյեկտներն ազատվում են հարկերից: Օրենքով սահմանված է բացառությունների ցանկը, ովքեր չեն կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Նշյալ ցանկում են ներառված Երևան քաղաքում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում առևտրով զբաղվողները հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողները: Այս բացառությունները չունեն որևէ տրամաբանություն, քանի որ շրջանառության սահմանափակումն արդեն իսկ սահմանափակում է սուբյեկտի շահույթի ծավալը և, հաշվի առնելով, որ այս համակարգի ներդրման նպատակներից մեկը սոցիալական աջակցությունն է միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողներին, անհասկանալի է Երևան քաղաքում առևտրական գործունեության համար բացառության կիրառումը, քանի որ այդ ոլորտը Երևանում չունի որևէ հավելյալ շահույթ ստանալու հնարավորություն, քան մարզերում: Ավելին, հաշվի առնելով խոշոր խանութների, սուպերմարկետների առկայությունն ու մեծ մրցակությունը, շատ հաճախ մայրաքաղաքում նույն բիզնեսն ունի ավելի փոքր շահութաբերություն: Հանրային սննդի պարագայում սահմանափակման կիրառումը հանրապետության ամբողջ տարածքում ավելի անհասկանալի է, քանի որ մարզերում հանրային սննդի բազմաթիվ օբյեկտներ նաև զբոսաշրջության զարգացման համար հանդիսանում են ենթակառուցվածքներ և, ի տարբերություն առևտրային գործունեության, հանրային սննդի ոլորտը ներգրավում է ավելի շատ աշխատակիցներ, որը սոցիալական աջակցության տեսանկյունից խրախուսման ավելի մեծ կարիք ունի: Հաշվի առնելով վերոնշյալը՝ ներկայացրել եմ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկ՝ նշված երկու բացառությունները հանելու նպատակով, ինչը հնարավորություն կտա, իրոք, ամբողջական աջակցություն ցուցաբերել միկրոբիզնեսին՝ ինչպես սոցիալական, այնպես էլ բիզնեսի զարգացման տեսանկյունից»: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
57616.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
41015.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
19714.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
64013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17312.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
44310.11.2026, 19:37
