Երևան`   +5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.

«Երբ վերջնական լինեն քննարկումները, կասենք, շտապելու ի՞նչ ունենք». Վլադիմիր Կարապետյանը՝ նոր ՇՄԱԳ-ի լինել-չլինելու մասին

228
Հինգշաբթի, 05 սեպտեմբերի, 2019 թ., 13:15
«Երբ վերջնական լինեն քննարկումները, կասենք, շտապելու ի՞նչ ունենք». Վլադիմիր Կարապետյանը՝ նոր ՇՄԱԳ-ի լինել-չլինելու մասին

Սեպտեմբերի 4-ին ՀՀ կառավարությունը հաղորդագրություն էր տարածել, որ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Ամուլսարի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Հաղորդագրությունից այդպես էլ պարզ չէր դարձել, թե ի վերջո շրջակա միջավայրի նախարարությունն ի՞նչ է եզրակացրել՝ նոր ՇՄԱԳ-ի կարիք կա՞, թե՞ ոչ:
Սեպտեմբերի 5-ին կառավարության նիստից հետո լրագրողները փորձել են նույն հարցի պատասխանը ստանալ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանից: Նա նշել է, որ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ամփոփ ներկայացրել է իր մոտեցումներն այդ հարցի վերաբերյալ:
«Այնքան, որքան հնարավոր էր, մամուլի հաղորդագրությամբ տարածել ենք»,- ասաց Վ. Կարապետյանը:
Լրագրողների հակադարձմանը, թե դրանից պարզ չդարձավ՝ ի վերջո նոր ՇՄԱԳ պե՞տք է, թե՞ ոչ, վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Որովհետև դեռ վերջնական չէ: Շատ հասկանալի է, որ վերջնական չի ասվում: Որ վերջնական լինեին մեր որոշումը և մեր պատկերացումները, ձևակերպումները պարզ կլինեին»:
Իսկ թե երբ պարզ կլինի նշյալ հարցի պատասխանը, մամուլի խոսնակը նշեց. «Երբ վերջնական լինեն քննարկումները, կասենք, շտապելու ի՞նչ ունենք»: