«Տեղեկատվության չեմ տիրապետում. այն լինելուն պես կիրազեկենք». Արմեն Վարդանյանը՝ նոր ՇՄԱԳ-ի մասին
![]() «Ես տեղեկատվության դեռ չեմ տիրապետում: Այն լինելուն պես կիրազեկենք լրատվամիջոցներին». MAMUL.am-ի հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Արմեն Վարդանյանը՝ ի պատասխան հարցին, թե նախարարությունն ի՞նչ որոշում է կայացրել Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ: Հիշեցնենք, որ լրացել է ժամկետը, երբ նախարարությունը պետք է եզրակացություն տար՝ նոր ՇՄԱԳ-ի կարիք կա՞, թե՞ ոչ։ Նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն լինել-չլինելը պարզելու հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր Շրջակա միջավայրի նախարարությանը։ Դրա անհրաժեշտությունն առաջացավ այն բանից հետո, երբ միջազգային փորձագետները հայտարարեցին, որ չեն կարող պատասխանել հարցին՝ արդյո՞ք անվտանգ է Ամուլսարի հանքի շահագործումը, քանի որ «Լիդիանի» ուսումնասիրություններն ու շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը թերի են, ոչ ամբողջական ու անվստահելի: Ամուլսարի հանքի շահագործման շուրջ «Էլարդի» փորձագետների հետ տեսակոնֆերանսին էլ որոշվել էր սպասել Շրջակա միջավայրի նախարարության արձագանքին, թե արդյո՞ք նոր գնահատման կարիք կա, թե՞ ոչ։ |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
