«Տպավորություն ունեմ, որ վարչապետին սխալ է զեկուցվում Ամուլսարի խնդրի մասին». նախկին մարզպետ
![]() «Ինձ համար տարօրինակ է թվում Վայոց ձորի ներկայիս մարզպետի և Շրջակա միջավայրի նախարարության պասիվությունը Ամուլսարի հարցում»,- «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում իր մտահոգությունն է հայտնել Վայոց ձորի նախկին մարզպետ (2012-2014թթ.) Էդգար Ղազարյանը: Նրա խոսքով՝ Ամուլսարի հանքի շահագործման հարցում չի կարելի արդարացնել ոչ միայն Շրջակա միջավայրի նախարարության վարքագիծը, այլև՝ «Լիդիան»-ի: «Երբ ընկերությունն իրեն հռչակում է իբրև սոցիալական պատասպանատու ընկերություն, նա կարող է իր կողմից նախաձեռնել գործընթաց, որը թեկուզ օրենսդրությամբ չի պահանջվում, բայց իրենք նախաձեռնում են՝ հաշվի առնելով հանրության շահերը»,- ասում է նախկին մարզպետը: Ղազարյանը նշում է, որ տպավորություն է, թե գործադիրի ղեկավարին սխալ է զեկուցվում տիրող իրավիճակը: «Տպավորություն ունեմ, որ վարչապետին սխալ է զեկուցվում Ամուլսարի խնդրի էությունն իր ամբողջության մեջ: Այսինքն՝ ավելի շատ նրան ներկայացվում է, որ արդեն իսկ կատարվելու են ներդրումներ և ներդրողներից են մի շարք միջազգային կազմակերպություններ, որոնք մասնակից են այլ ներդրումային ծրագրերի: Հետևաբար՝ եթե այս ծրագիրը չիրականացվի, բացասաբար կանդրադառնա նրանց գործունեության հետագա որոշումների վրա և Հայաստանի ներդրումային միջավայրի վրա բացասական ազդեցություն կունենա և այլն»,- ասում է նա՝ հավելելով, որ այժմ էլ Հայաստանում շատ մեծ չափերի ներդրումներ չեն իրականացվում և այդ մասով մտահոգվելն իմաստ չունի: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
