«Շուկան պետք է այնպես բալանսավորենք, որ ցնցումներ չլինեն». Նիկոլ Փաշինյան
![]() «Մենք ուզում ենք մշտական հաղորդակցության մեջ լինել արտահանողների և գործարարների հետ, որպեսզի կարողանանք ճիշտ ընկալել նրանց կողմից եկող ազդակները, և դրանք կարողանանք ճիշտ կերպով կառավարել»,- այսօր՝ արտահանողների և գործարարների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշել է որ կառավարությունը շինարարության ոլորտում լուրջ հետաքրքրություններ ունի. «Երբ տեսնում ենք ինչ է կատարվում անշարժ գույքի շուկայում, ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ պահանջարկն աճում է, իսկ առաջարկը՝ ոչ: Այդ պայմաններում գների շատ էական աճ կա: Էստեղ կարևոր է, որ մեր համագործակցությամբ կարողանանք շուկան այնպես բալանսավորել, որ առաջարկի և պահանջարկի ճիշտ հաշվեկշիռ ունենանք, որ շուկայում ցնցումներ չլինեն»,-ասել է նա: Կառավարության ղեկավարը գործարարներին և արտահանողներին ներկայացրել է ապագայի իրենց տեսլականը, ըստ որի՝ արդյունաբերությունը պետք է զարգանա և դառնա Հայաստանի տնտեսության կարևոր հենասյուներից մեկը: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
